News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին «Հանրապետական» կուսակցությունը մասնակցում է «Հանուն Երեւանի» կարգախոսով; Այս մասին NEWS.am-ին ասաց կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը։

Թե ինչ միջոռացմամբ է մեկնարկելու իշխող կուսակցության քարոզարշավը, դեռեւս չի բացահայտվում:

Ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժի՝ «Ելք» դաշինքի կարգախոսը հետեւյալն է՝ «Երեւան ջան, ելք կա»: Դաշինքն այժմ տեսահոլովակ է նկարահանում, որտեղ երգելու է նաեւ դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը: «Ելքն» արդեն իսկ հայտարարել է նաեւ, թե ինչ է նախատեսվում ապրիլի 21-ին. Մոսկովյան, Իսահակյան և Տերյան փողոցներին հարող հատվածից մեկնարկող երթը կավարտվի Հյուսիսային պողոտա - Տերյան խաչմերուկին հարող տարածքում, որտեղ կկայանա հավաք և համերգ:

«Երկիր Ծիրանին» առայժմ փակագծերը չի բացում: Ինչպես այսօր արդեն հայտարարել է կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը, կարգախոսը կհայտնեն ապրիլի 21-ին:

Նշենք, որ Երեւանի քաղաքապետի ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ. ՀՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Ելք»-ինը՝ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իսկ «Երկիր Ծիրանինը»՝ Զարուհի Փոստանջյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ