News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը կշարունակի հնարավոր ամեն ինչ անել Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայի հյուսիսում քրիստոնյաներին հարձակումներից պաշտպանելու համար: Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է ուղղափառների Զատիկի առիթով նախարարությունում կազմակերպված ընդունելության ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքով՝ Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայի հյուսիսում իրավիճակի անկայունությունը մեծագույն հարված է այնտեղ ապրող քրիստոնյաների համար, որոնք «ծայրահեղականների կողմից ցեղասպանության են ենթարկվում»: «Քրիստոնեական տոնի օրը եգիպտական Թանթայի եւ Ալեքսանդրիայի հավատացյալների դեմ իրականացված հանդուգն հանցագործությունները ուղղված են միջդավանաբանական կոտորած հրահրելուն»,- ասել է Լավրովը:

«Այսուհետեւ եւս հնարավոր ամեն ինչ կանենք քրիստոնյաների վրա հարձակումները եւ միջքաղաքակրթական ու միջկրոնական պատճառներով ջարդերը կանխելու համար»,- ընդգծել է նա:

Նախարարը նշել է, որ այս խնդրի լուծմանն է ուղղված ապրիլի 7-ին Տաշքենդում ընդունված ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունը քրիստոնյաների, մուսուլմանների եւ այլ դավանանքների ներկայացուցիչների նկատմամբ խտրականության եւ անհանդուժողականության անթույլատրելիության մասին: «Կարծում ենք, որ այս որոշումը ԵԱՀԿ-ին կդրդի, որը դեռեւս 2014 թվականին է որոշել, մշակել քրիստենաատյացության եւ իսլամատյացության դեմ բանաձեւեր: Մինչ օրս այս պարտավորությունը չի կատարվել»,- նշել է Լավրովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ