Երևանի Կոմիտասի պողոտայի շինհրապարակներից մեկի փոսում ապրիլի 15-ին տղամարդու դի է հայտնաբերվել:
NEWS.am-ին Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ տղամարդու դին հայտնաբերվել է մարմնական վնասվածքներով Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի հետնամասում գտնվող շինհրապարակի փոսի մեջ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով: Կատարվում է քննություն: