News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ուկրաինայում սկսվել են հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, հաղորդում է AnalitikaUA.net-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի հայերի միության մամուլի ասուլիսին։  

Ապրիլի 17-ին հայ համայնքի ու Զապորոժյեի Հայ առաքելական եկեղեցու նախաձեռնությամբ Զապորոժյե մարզում «Կյանքի արահետ»-ում ծառատունկ է տեղի ունեցել՝ նվիրված հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցին։

Զապորոժյեում գտնվող հայկական եկեղեցու դիմաց գտնվող պուրակում 102 ծառ է տնկվել։ Ակցիային մասնակցել են շրջանի մոտ 50 հայ ընտանիքները։

Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված թեմատիկ միջոցառումներին ակտիվ մասնակցություն են ցուցաբերում նաեւ Ուկրաինայի հայկական երիտասարդական կազմակերպությունների ակտիվիստները։

Ինչպես հայտնել է Ուկրաինայում հայ երիտասարդական միության նախագահ Հովակիմ Հարությունյանը՝ միջոցառումների շրջանակներում նախատեսվում են ֆլեշմոբեր, փաստագրական ֆիլմերի ցուցադրություններ, հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարերի մոտ ծաղիկներ կդրվեն։ Հայկական կիրակնօրյա դպրոցներում թեմատիկ դասեր տեղի կունենան։

Ապրիլի 24-ին Ուկրաինայում հայոց Ցեղասպանության զոհերի համար Ուկրաինայի հայ առաքելական եկեղեցին պատարագ կմատուցի։ Կիեւում ծառայությունը տեղի կունենա Սուրբ Ալեքսանդրի տաճարում, ժամը 13։00-ին։

Այդ օրը միլիոնավոր ամբողջ աշխարհում հայեր իրենց հարգանքի տուրքը կմատուցեն Օսմանյան Թուրքիայում տեղի ուենցած հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Կիեւում Ուկրաինական տանը կբացվի «Տակ ցե Գենոցիդ» անվամբ ցուցահանդեսը, որը կազմակերպել է Կիեւի հայ համայնքը։

Ապրիլի 25-ին Գլինկայի անվան Զապորոժյեի համերգասրահում ռեքվիեմ համերգ տեղի կունենա, որտեղ ելույթ կունենան Ուկրաինայում բնակվող  մի շարք հայ կատարողներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ