News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, ապրիլի 19-ին մեկնարկում է «Վերածնունդ» իններորդ միջազգային փառատոն մրցույթը։

Ապրիլի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ընդգծել է փառատոնի կարեւորությունը՝ նշելով, որ այս տարի մրցույթի մասնակիցները կներկայացնեն 40 երկրներ։ «Ամեն տարի Հայաստան այցելելով՝ արվեստի երիտասարդ ներկայացուցիչները մեկնում են՝ իրենց հետ տանելով Գյումրիի ու Հայաստանի մի մասնիկը։ Հետագայում նրանք դառնում են համաշխարհային հռչակ ունեցող երաժիշտներ՝ հանդես գալով որպես, այսպես կոչված, Հայաստանի «մշակութային դեսպաններ»։ Փառատոնը կարեւոր է նաեւ նրանով, որ Գյումրիում ապահովում է մուլտիպլիկացիոն տնտեսական ազդեցությունը, մասնավորապես՝ զբոսաշրջության զարգացման տեսանկյունից»,-նկատել է Արմեն Ամիրյանը։

Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանն իր հերթին ընդգծել է, որ փառատոնն արդեն հայտնի է աշխարհում։ Նա նաեւ հավելել է, որ այս տարի փառատոնի 18 անվանակարգերին ավելացել է եւս մեկը, որը ներառում է ռազմական նվագախմբերն ու երգչախմբերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ