News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ապրիլի 18-ի երեկոյան ժամը 20:30-ից մինչև ապրիլի 19-ի լուսաբաց, ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված, Մաշտոցի պողոտան՝ սկզբնամասի թունելային հատվածից մինչև Պուշկին փողոց ընկած հատվածը, տրանսպորտային երթևեկի համար միակողմանի փակ կլինի:  Իսկ ժամը 21:30-ից մինչ լուսաբաց, համանման աշխատանքներով պայմանավորված, կփակվի Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցի՝ մինչև Բաբաջանյան փողոցի խաչմերուկ բարձրացող ճանապարհահատվածը:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար Երևանի քաղաքապետարանը

հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը:

Տպել
Ամենաշատ