News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի դեպքում ԱՄՆ-ն ավելի շատ Չինաստանի հետ համագործակցության կարիքն ունի, իսկ Ռուսաստանը այստեղ մարգինալ ու թույլ խաղացող է։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը։

Այն հարցին, արդյոք Փհենյանի կողմից բալիստիկ հրթիռի անհաջող արձակման ֆոնին կարելի է կանխատեսել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ հարաբերությունների վատացում՝  Ռիչարդ Կիրակոսյանը պատասխանել է․ «Ամենահետաքրքիրն այն փաստն է, որ չնայած բոլոր ակնկալիքներին, Դոնալդ Թրամփի նախագահության օրոք ԱՄՆ արտաքին քաղաքականությունը փաստորեն ուղիղ հակադարձ է այդ ակնկալիքներին։ Եվ Հյուսիսային Կորեայից բխող միջուկային սպառնալիքը վերջերս ցույց տվեց այդ անսպասելի զարգացումը, երբ Վաշինգտոնը ավելի առճակատային քաղաքականություն անցկացրեց Մոսկվայի նկատմամբ ու ավելի մեղմ ու նույնիսկ բարեկամական մոտեցում ցուցաբերեց Պեկինին։ Ռազմավարական համատեքստում դա կարող է լինել ԱՄՆ- ի կողմից «ուժերի հավասարակշռության» քաղաքականության անցկացման նոր փորձ, Չինաստանի հետ մտերմանալու նպատակով, որպեսզի կոմպենսացնի կամ էլ դիմակայի Ռուսաստանի  ամրապնդվող դիրքերին»։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ աստիճանի կարող են փչանալ ռուս- ամերիկյան հարաբերությունները, վերլուծաբանը նկատեց ․ «Հասկանալի է, որ Սիրիան ԱՄՆ—ի ու Ռուսաստանի հարաբերությունների շարունակական վատացման ակնհայտ օրինակն է։ Թրամփի վարչակազմի համար, ի տարբերություն Ուկրաինայի կամ հետխորհրդային տարածքի, Մերձավոր արեւելքը չի ընկալվում  որպես Մոսկվայի «ազդեցության ոլորտ»։ Ու լարվածությունը միայն կուժգնանա, քանի որ Ռուսաստանը հիմա ավելի է ակտիվանում Լիբիայում ու Աֆղանստանում, առաջարկելով Մոսկվայի ու Վաշինգտոնի միջր շահերի հակասության նոր կուրս»

Թրամփի վարչակազմի վրա, շարունակեց Ռիչարդ Կիրակոսյանը, ներքին ճնշում կա՝ Ռուսաստանի հետ կապերի համատեքստում, նաեւ արտաքին՝ ամերիկյան դաշնակիցների՝ այդ թվում Ճապոնիայի ու Հարավային Կորեայի կողմից , որոնք կողմ են Ռուսաստանին ավելի ուժեղ պատասխան տալուն  ու ՆԱՏՕ-ին ու անվտանգության մյուս երաշխավորներին ԱՄՆ-ի հավատարմության ավելի հստակ հավաստմանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 16-ի գիշերը Հյուսիսային Կորեան ենթադրաբար անհաջող արձակել է նոր հրթիռ, որը ըստ ամենայնի արձակումից անմիջապես հետո պայթել է։ Հյուսիսային Կորեայի լրատվամիջոցները հրթիռային արձակման մասին որեւէ հաղորդագրություն չեն հրապարակել։ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, որը պաշտոնական այցելությամբ Կորեական թերակղզում է գտնվում, հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի նկատմամբ «ռազմավարական համբերության դարաշրջանը» ավարտվել է։ ԱՄՆ-ն «երկաթե դաշինք» են պահպանելու Հարավային Կորեայի հետ ու «ձգտելու են խաղաղության ուժի միջոցով» ։ Մինչդեռ Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտնել են, որ մտադիր են հարաբերություններ զարգացնել Ռուսաստանի հետ եվրոպական ու ամերիկյան պատժամիջոցներին համատեղ հակազդելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրով. ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության
ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ վերջին տարիների պատմությունը խեղաթյուրում…
Ադրբեջանի ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին «նեղմիտ քաղաքական գործիչ» է անվանել 
Երեկոյան թողարկումը նվիրված է անձամբ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին և նրա խմբի հրապարակած զեկույցին...
ՆԱՏՕ-ն քննարկում է դաշինքի սահմանների մոտ հրթիռներ խփելու հնարավորությունը
ՆԱՏՕ-ն ուսումնասիրում է տարբեր հայեցակարգեր...
ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Հարավսլավիայի ռմբակոծության մեկնարկից անցել է 25 տարի
Սերբիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել հիշատակի արարողություններ...
Թուրքիայի ԱԳՆ նախարարը եւ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել
Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն...
ՆԱՏՕ. Մենք անվերապահորեն դատապարտում ենք հարձակումը Մոսկվայում համերգի հանդիսատեսների վրա
Մենք անվերապահորեն դատապարտում ենք...
Ամենաշատ