News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թուրքիայի դատարանը արդարացրել է Ռիֆատ Չետինին, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին համեմատել է «Մատանիների տիրակալը» ֆիլմի պերսոնաժի՝ Գոլումի հետ, հայտնում է T24 հեռուստաալիքը։

2015-ի հոկտեմբերին Չետինն իր թվիթերում հրապարակել էր Էրդողանի ու Գոլումի նույնատիպ դեմքի արտահայտություններով լուսանկարների ընտրանի։ Դրանից հետո տղամարդուն հեռացրել են աշխատանքից, իսկ նրա հրապարակումներով հետաքրքրվել են իրավապահները։ 2016-ի հունիսին նրան մեկ տարի պայմանական ազատազրկման են դատապարտել։

Տղամարդու փաստաբան Խիկրան Դանիշմանը հայտնել է, որ ինքն ու իր թիմը ստիպված են եղել մի քանի անգամ վերանայել «Մատանիների տիրակալը» ֆիլմի երեք դրվագները, որպեսզի ապացուցեն, որ Գոլումը բացասական պերսոնաժ չէ։ Այսպիսով, փաստաբանի խոսքով, Գոլումի հետ Էրդողանի համեմատությունը վրավորական չէ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ