News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը հոսպիտալացվել է, հաղորդել է ABC News-ը՝ վկայակոչելով Բուշի մամուլի քարտուղարին:

«Նախկին նախագահ Ջորջ Բուշը հոսպիտակացվել է, բայց նորմալ է իրեն զգում»,- նշվում է հեռուստաալիքի Twitter-ում:

ABC-ն Twitter-ում հրապարակել է նաեւ նախկին նախագահի գրասենյակի հաղորդագրությունն այն մասին, որ «Ջորջ Բուշը ուրբաթ տեղափոխվել է Հյուսթոն քաղաքի հիվանդանոց՝ չդադարող հազի հետ կապված ստուգումների համար»:

Ավելի ուշ Բուշ ավագի մոտ «թեթեւ թոքաբորբ է» ախտորոշվել, բայց նա բուժում է ստացել: «Նախագահ Բուշը լավ տրամադրություն ունի եւ հետազոտություններ կանցնի՝ քանի դեռ վերականգնում է ուժերը»,- նշվում է նախկին նախագահի գրասենյակի հայտարարության մեջ:

Բուշ ավագը, ով երկիրը ղեկավարել է 1989-1993 թվականներին, 92 տարեկան է, իսկ նրա կինը՝ Բարբարան՝ 91:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ