News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2017թ.-ի ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ ընտրությունները լուսաբանող «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տիրայր Մուրադյանի  նկատմամբ բռնություն գործադրելու եւ վերջինիս մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ հրապարակման հիման վրա հարուցված քրեական գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթ:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, «a1plus.am» լրատվական կայքում առկա «Թիվ 9/29 ընտրատեղամասում խոչընդոտել են «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տիրայր Մուրադյանի աշխատանքը» հրապարակման վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում Տիրայր Մուրադյանը նաեւ ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2017թ. ապրիլի 2-ին` ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքը լուսաբանելիս, Կենտրոն վարչական շրջանի թիվ 9/29 ընտրատեղամասում  իրեն անծանոթ կինը խոչընդոտել է իր մասնագիտական գործունեությանը` վիրավորել է իրեն եւ հարվածել տեսախցիկին:

Այսպիսով, «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու եւ վերջինիս մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական  ծառայությունում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ