News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայ ժողովրդի 1915-23թթ․ Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված՝ Վրաստանի Հայ Համայնքի կողմից կազմակերպված բոլոր ավանդական միջոցառումները (ապրիլի 23-ի եւ 24-ի ցույցերը Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ) կկայանան։ Այս մասին հայտարարություն է տարածել «Վրաստանի հայ համայնք»-ը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Խոսքի եւ հավաքների ազատությունը երկրի բոլոր քաղաքացիների Սահմանադրական իրավունքն է։

«Բոլորը, բացի այն անձանցից, ովքեր մտնում են Ներքին Գործերի նախարարության կամ Պաշտպանության նախարարության կազմում, իրավունք ունեն առանց նախնական զգուշացման հավաքվել հրապարակայնորեն եւ անզեն, ինչպես փակ տարածությունում, այնպես էլ ցանկացած այլ վայրում», -Վրաստանի Սահմանադրություն, Կետ 25։

Վրաստանում գործող օրենսդրության համաձայն՝ Վրաստանի Հայ Համայնքը նախօրոք տեղեկացրել է Թբիլիսիի քաղաքապետարանին Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված ցույցերի անցկացման տեղի, ժամանակի եւ ձեւաչափի մասին։

Մենք՝ Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիներին ներկայացնող Վրաստանի Հայ Համայնքը, հուսով ենք, որ Վրաստանը՝ մեր տունը եւ միաժամանակ Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ բարիդրացիության եւ եղբայրության բազմադարյա ավանդույթներով կապված երկիրը հանդիսանալով՝ չի դառնա աշխարհի այն միակ պետությունը, որտեղ հայերին արգելված կլինի անցկացնել հրապարակային հավաքներ՝ նվիրված հայ ժողովրդի Ցեղասպանության տարելիցին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ