News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփի ընտրվելուց հետո Մեքսիկայում ապաստան հայցողների թիվն ավելի քան 150%-ով աճել է: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով փախստականների հարցերով զբաղվող մեքսիկական COMAR գործակալության տվյալները:

COMAR-ի տվյալներով՝ 2016 թվականի նոյեմբերից մինչեւ 2017-ի մարտ գործակալությունն ավելի քան 5.4 հազար դիմում է ստացել: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը 2.1 հազար էր:

COMAR-ի տնօրեն Սինտիա Պերեսի խոսքով՝ առայժմ լիարժեք հասկանալի չէ, արդյո՞ք Մեքսիկայում մնալ ցանկացողների թվի աճը կապված է Թրամփի իշխանության գալու հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ