News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սիրիայի դեմ Միացյալ Նահանգների հարձակումը կարող է կրկնվել, սակայն կրկին հրթիռային հարվածների ձեւով, որոնք ավելի շուտ քաղաքական նպատակներ են հետապնդում, այլ ոչ թե ռազմական: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Ի պատասխան այն հարցին, թե Հյուսիսային Կորեայի դեպքում Վաշինգտոնից ինչպիսի՞ հետագա քայլեր կարելի է սպասել եւ կարո՞ղ է ինչ-որ անսպասելի բան կատարվել, ինչպիսին, օրինակ, Սիրիայի վրա ԱՄՆ-ի հրթիռային հարվածն էր, Կիրակոսյանը հավաստիացրեց, որ անցած տարվա ընթացքում Հյուսիսային Կորեան լուրջ սպառնալիք է դարձել իր հրթիռային եւ միջուկային փորձարկումների աննախադեպ տեմպերով: «Կիմ Չեն Ընի ղեկավարությամբ Հյուսիսային Կորեան վերջին տարիներին հրթիռների 35 արձակում եւ միջուկային 5 փորձարկում է իրականացրել: Սակայն վերջին՝ միջուկային վեցերորդ փորձարկման ձախողումը ցուցադրեց հյուսիսկորեական ծրագրի թուլությունը: Այս թուլությունը Չինաստանի կողմից վերջերս երեւան եկած հազվադեպ ճնշման եւ ԱՄՆ-ի նախազգուշացումների համադրությամբ կարող է Հյուսիսային Կորեային ստիպել հրաժարվել իր սպառնալիքներից»,- նշեց նա:

Այնուհետեւ Ռիչարդ Կիրակոսյանը շարունակեց, որ Հյուսիսային Կորեան մեծապես տարբերվում է Սիրիայից՝ գլխավորապես 2 գործոնի պատճառով: «Առաջին՝ ԱՄՆ-ը Հարավային Կորեայի անվտանգության հստակ եւ հետեւողական երաշխիքներ է ստանձնել եւ պետք է նրան ցանկացած գնով պաշտպանի: Երկրորդ՝ Հարավային Կորեան չափազանց խոցելի է Հյուսիսային Կորեայի կողմից ցանկացած հարձակման համար: Ի տաբերություն Սիրիայի՝ Վաշինգտոնը կարծես Հյուսիսային Կորեայի դեմ ավելի շատ տարբերակներ ունի, այդ թվում՝ Չինաստանի հետ աշխատանքը: Սակայի Սիրիայում իրավիճակն ավելի բարդ է: Սակայն կարող ենք ակնկալել Թուրքիայի հետ նոր համաձայնագիր, այդ թվում՝ Սիրիայի հյուսիսում ռազմական հիմքով համագործակցության ընդլայնումը, եւ երկրորդ՝ Միացյալ Նահանգների ռազմական հարձակման վերսկսումը, սակայն կրկին հրթիռային հարվածների ձեւով, որոնք ավելի շուտ ոչ թե ռազմական, այլ քաղաքական նպատակներ են հետապնդում: Այդուհանդերձ, ըստ այս սցենարի՝ Ռուսաստանի հետ հավանական առճակատումը միայն կաճի»,- հավելեց Ռիչարդ Կիրակոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ