News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի իշխանությունները կարգադրել են փողոցներից հավաքել ուտելիքի վաճառասեղանները։ Նման որոշումը, ինչպես հստակեցրել է Բանգկոկի վարչակազմը, ընդունված է «կարգուկանոնն ու հիգիենան» ապահովելու համար։

Քաղաքի կենտրոնական փողոցներում արգելքն արդեն ուժի մեջ է մտել, իսկ Բանգկոկի մյուս շրջաններում փողոցային ուտելիքի վաճառասեղանները պետք է անհետանան մինչեւ 2017 թվականի ավարտը։

«Բանգկոկի վարչակազմն աշխատում է այն ուղղությամբ, որպեսզի բոլոր 50 շրջաններից վերացվի փողոցային ուտելիքը, եւ մայթերը վերադարձվեն հետիոտններին», - այս մասին ապրիլի կեսերին հայտարարել է Բանգկոկի նահանգապետի ավագ օգնական Վանլոպ Սուվանդին՝ տեղական The Nation պարբերականի հետ զրույցում։ «Բացառություններ չեն լինի», — ընդգծել է նա։

Սակայն Բանգկոկի շրջաններից մեկի իշխանության ներկայացուցիչն ասել է The Guardian-ին, որ արգելքը չի վերաբերում սայլակներին, որոնցով ուտելիք են վաճառում, այլ տարածվում է միայն վաճառասեղանների վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ