News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայկական գրադարանային ասոցիացիան 2017 թվականի ապրիլի 17-23-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացնում է Ազգային գրադարանային շաբաթ, որն այս տարի նվիրվում է Հայոց բանակի կայացման 25-ամյակին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայկական գրադարանային ասոցիացիայից: Ծրագիրը մեկնարկել է ապրիլի 17-ին, «Հայոց բանակ 25» խորագրի ներքո:

Ազգային գրադարանային շաբաթին իրենց առանձին ծրագրերով մասնակցում են հանրապետության մարզային, համայնքային, մասնագիտական, ինչպես նաեւ բուհական գրադարանները` անկախ գերատեսչական պատկանելությունից:

Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում գրադարաններում կանցկացվեն հոբելյանական հուշ-հանդիսություններ, քննարկումներ, հանդիպումներ, մշակութային կարեւոր տարեդարձերին նվիրված ցերեկույթներ, մասնագիտական շրջայցեր դեպի հայաստանյան գրադարաններ, գրքերի նվիրատվություններ, այլ միջոցառումներ:

Ազգային գրադարանային շաբաթը կամփոփվի ապրիլի 23-ին:   

Նշենք, որ Հայկական գրադարանային ասոցիացիայի կողմից ավանդաբար իրականացվող մասնագիտական-մշակութային շաբաթի խնդիրն է գրադարանային հիմնահարցերի բարձրաձայնումը, համակողմանի, արդյունավետ ու համապարփակ լուծումների որոնումը: Այն նպատակաուղղված է նպաստելու գրադարանների, գրքի, ընթերցանության եւ գիտելիքի կարեւորմանը եւ դրանց նկատմամբ հետաքրքրության խթանմանն ու դրսեւորմանը:

Տպել
Ամենաշատ