News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը կողջուներ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության համագործակցությունն Աբխազիայի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Եթե խոսենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասին, մենք կողջունեինք այդ կառույցի համագործակցությունն Աբխազիայի հետ։ Լիիրավ անդամի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է այս կամ այն կազմակերպության մեջ մտնող բոլոր պետությունների կոնսենսուսը, նույն բանը վերաբերում է նաեւ դիտորդի կարգավիճակին։ Այստեղ տարբերություն չկա, այստեղ կարեւոր է, որ որոշմանն աջակցեն այս կամ այն կառույցի բոլոր մասնակիցները», — ասել է նա։

«Եթե խոսում ենք ՀԱՊԿ-ի մասին, այդ կազմակերպությունը կոչված է ապահովել դրան անդամակցող բոլոր երկրների անվտանգությունը։ Աբխազիայի Հանրապետության անվտանգությունն ամենահուսալի կերպով ապահովված է ու երաշխավորված այն հարաբերություններով, որոնք ամրակցված են Ռուսաստանի Դաշնության՝ Աբխազիայի Հանրապետության հետ միջպետական պայմանագրերում։ Եւ այն որոշակի միջոցառումներով, որոնք ՌԴ զինված ուժերը Աբխազիայի զինված ուժերի հետ համագործակցությամբ կիրառում են առօրյա երաշխիքներն ապահովելու համար՝ արտաքինից ագրեսիվ ակտերի չկրկնվելու նպատակով», — ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները...
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ, ինչով ՀՀ-ն աստիճանաբար լուծարվելու էր. Փաշինյան
Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021...
Պուտինն ազատել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանին
Մշտական ներկայացուցիչ է նշանակվել Վիկտոր Վասիլեւը...
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները վերանայելու պահանջ չի դրվել. ԱԳՆ
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ չի դրվել...
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա  Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման փաստին. ԱԳՆ
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա...
Հայաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում. Օվերչուկ
Մեկնաբանելով Հայաստանի՝ հարաբերությունները խզելու վերաբերյալ...
Ամենաշատ