News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երեւանի Սիրահարների այգում այսօր՝ ապրիլի 19-ին, բացվել է «Սիրո միություն» արձանը, որին ներկա է եղել քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ արձանի հեղինակը Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Երեւանցին է:

Շնորհակալություն հայտնելով քանդակի հեղինակին երեւանյան արձանների թիվը եւս մեկով ավելացնելու համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ այն վստահաբար կդառնա մայրաքաղաքի բնակիչների սիրված արձաններից մեկը: 

Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Երեւանցին էլ իր հերթին նշել է, որ մեծ սիրով ու նվիրվածությամբ է իր ստեղծագործությունները նվիրում Երեւանին, ինչը մայրաքաղաքի հանդեպ անսահման սիրո եւս մեկ դրսեւորում է:

Սիրո միություն խորհրդանշող արձանը բրոնզաձույլ է, պատվանդանը՝ տրավերտինե հենքի վրա, բարձրությունը՝ 1.97մ, պատվանդանի  հաստությունը՝ 20 սմ: Արձանի ճարտարապետն է Միքայել Հասրաթյանը: Հարկ է նշել, որ Սիրահարների այգու տարածքում արձանը տեղադրելու վերաբերյալ որոշման նախագիծն արժանացել էր Երեւանի ավագանու անդամների հավանությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ