News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

 2016 թվականին Հայաստանում 16912 ամուսնություն է գրանցվել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ապրիլի 19-ին հայտարարել է  Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի ու ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը։ 

Նրա խոսքով՝ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2011-ին՝ 19706 ամուսնություն։ «2012 թվականին գրանցվել է 19 հազար ամուսնություն, իսկ վերջին 4-5 տարում ցուցանիշը նվազել է», - նշել է Կույումջյանը։

Խոսելով ամուսնալուծությունների մասին՝ նա ընդգծել է, որ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2014 թվականին՝ 4496։ 2015-2016 թվականներին, համաձայն Կարինե Կույումջյանի, նվազել է ինչպես ամուսնությունների, այնպես էլ ամուսնալուծությունների թիվը։ Նա հավելել է, որ Հայաստանում ամուսնալուծությունների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Լոռու մարզում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ