News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա միջոցառումներով պայմանավորված` ապրիլի 23-ին եւ 24-ին Երեւան քաղաքում կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթեւեկությունը հետեւյալ փողոցներում.

Ապրիլի 23-ին, ժամը 20-ին, ֆրանսիայի հրապարակից ջահերով երթի մեկնարկի կապակցությամբ` Բաղրամյան պողոտան, Կիեւյան փողոցը եւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին հարող հատվածները:

Ապրիլի 24-ին, առավոտյան ժամը 6.30-ից մինչեւ 23-ը` Լենինգրադյան-Աթենք փողոցների խաչմերուկից` Աթենքի փողոցը մինչեւ Աթենքի փողոց-Իսակովի պողոտա եւ Հրազդանի կիրճից դեպի Իսակովի պողոտա հատվածները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ