News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մոտ մեկ ամսից համացանցում հասանելի կդառնա օնլայն գնումների Armzon հարթակը, որը Մոսկվայի բնակիչներին հնարավորություն կտա հայկական արտադրության ապրանքներ պատվիրել հենց Հայաստանից եւ երեք օրվա ընթացքում ստանալ պատվերը: Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ծրագրի նախաձեռնող «Սպայկա» ընկերության Նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը:

Նախատեսվում է, որ կայքում ներկայացված կլինի հայկական մոտ 2000 արտադրողի 10 000 անուն ապրանք, այդ թվում՝ սննդամթերք, հագուստ եւ արվեստի գործեր: Ընդ որում, իրենց արտադրանքը կարող են ներկայացնել հայկական բոլոր արտադրողները, թե մանր եւ միջին ձեռնարկատերերը, թե խոշոր արտադրողները։

«Այս հարթակի գլխավոր առավելությունն այն է, որ ներկայացված ապրանքները երկու անգամ ավելի էժան են լինելու, քան հիմա վաճառվում են Մոսկվայում: Բացի դրանից, այստեղ ներկայացված է լինելու հայկական արտադրության ամբողջ տեսականին, մինչդեռ այսօր Մոսկվայում ներկայացված է շատ փոքր տեսականի, որոնք մի քանի միջնորդի միջոցով են հասնում սպառողին»,– ասաց Կարեն Բաղդասարյանը:

Armzon.am կայքի միջոցով գնումներ կարող են կատարել ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձինք, սակայն գնման նվազագույն չափը պետք է լինի առնվազն 50 000 դրամին համարժեք ռուբլի: Կայքում վճարում կարելի է անել միջազգային բոլոր տեսակի քարտերով:

Փոխադրումն ու առաքումն իրականացնելու է «Սպայկա» ընկերությունը, որը երաշխավորում է, որ պատվիրատուն այն կստանա պատվերը առնվազն երեք օրվա ընթացքում:

Առայժմ առաքումը հասանելի կլինի միայն Մոսկվայի տարածքում, սակայն հետագայում ծրագրվում է աշխարհագրությունն ընդլայնել՝ ներառելով Ռուսաստանի այլ շրջաններ:

Այս ծրագրում «Սպայկա» ընկերությունը ներդնում է մոտ 3 մլն դոլար: Armzon հարթակը մեկն է «Սպայկա» ընկերության՝ 2017թ. մի քանի խոշոր ծրագրերից, որոնց արդյունքում ընկերությունը մտադիր է 390 նոր աշխատատեղ բացել եւ մոտ 70 մլն դոլարի ներդրում իրականացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Ամենաշատ