News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում կբացվի բժշկական մարիխուանայի առաջին խանութը, որտեղ հնարավոր կլինի թմրանյութը ձեռք բերել՝ մեքենայից դուրս չգալով, հայտնում է Time-ը:

Tumbleweed Express Drive-Thru-ի բացումը նախատեսված է ապրիլի 20-ին: 21 տարեկան դարձած ցանկացողները կարող են օրինականորեն թմրանյութը գնել հանգստյան օրերին  ժամը 16-ից մինչեւ կեսգիշեր:

Խանութի տնօրեն Մարկ Սմիթի խոսքով՝ ինքը չէր սպասում, որ համաշխարհային լրատվամիջոցները կգրեն իր բիզնեսի մասին: Նա նշել է, որ ընդամենն արձագանքել է գնորդների կարիքներին: Այսպիսով, ամերիկացին դերասանուհի Վուփի Գոլդբերգի եւ ռեփեր Սնուփ Դոգի հետ դարձել է առաջին ձեռներեցներից մեկը, որն իր գործունեությունն օրինականորեն կապել է մարիխուևանայի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ