News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թբիլիսիի մետրոպոլիտենի ուղեւորներին այսօր առավոտյան անակնկալ էր սպասում՝ գրքեր վրացական «Ինտելեկտ» ու «Արտանուջի» հրատարակչատներից, որոնք տեդադրված էին վագոնների նստատեղիներին։ Այս մասին հայտնել է Թբիլիսիի քաղաքային տրանսպորտային ծառայությունը, փոխանցում է «Նովոստի Վրաստանը»։

Ուղեւորները նաեւ ստացել են հրավիրատոմսեր ապրիլի 23-ին Գրքի համաշխարհային օրվա առթիվ ծրագրվող միջոցառմանը մասնակցելու համար։

Միջոցառման կազմակերպիչներն են Թբիլիսիի քաղաքապետարանը, Թբիլիսիի տրանսպորտային ընկերոթյունն ու մի քանի հայտնի վրացական հրատարակչատներ։

Թբիլիսիի քաղաքապետարանը նաեւ մտադիր է մոտ ապագայում մետրոյի բոլոր կայարաններում էլեկտրոնային գրադարաններ տեղադրել։

«Քաղաք- գրադարան» նախագծի շրջանակներում մայրաքաղաքի քաղաքապետարանը մետրոյում կտեղադրի QR- կոդերով սարքավորումներ էլեկտրոնային գրքեր ներբեռնելու համար։ Դա տեքստերի ներբեռնման անվճար միջոց է, որի համար պետք է օգտվել բջջային Saba Reader ապլիկացիայից։

Թվով մոտ երեք հարյուր էլեկտրոնային գրադարաններ արդեն տեղադրված են Թբիլիսիի փողոցներում, պուրակներում ու այգիներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ