News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սիրիայի վրա հրթիռային հարձակումից հետո ԱՄՆ-ն կարծես այնքան էլ հակված չէ խնդիրը մինչեւ ռազմական խոշոր բախման հասցնելուն: Ապրիլի 19-ին այս մասին լրագրողներին ասաց արտակարգ եւ լիազոր դեսպան, փորձագետ Արման Նավասարդյանը՝ պատասխանելով NEWS.am-ի այն հարցին, թե հնարավո՞ր է Վաշինգտոնի նոր հարձակում, եւ դա ինչպե՞ս կանդրադառնա ռուս-ամերիկյան հարաբերությունների վրա:

Նրա խոոսքով՝ դա ցույց է տվել նաեւ Հյուսիսային Կորեայի նկատմամբ ամերիկյան քաղաքական գիծը: «Շատ մեծ դեր է խաղում խնդրի հռետորաբանական մասը: Հյուսիսային Կորեան հանդես է գալիս սպառնալիքներով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է, սակայն այս սպառնալիքները մնում են օդում կախված: Այստեղ կարեւորն այլ բան է՝ նման իրավիճակը կարո՞ղ է լայնամասշտաբ բախման հանգեցնել: Կարծում եմ, որ նման բան տեղի չի ունենա: Սակայն հաշվի առնելով ներկայիս քաղաքական իրավիճակը, միջազգային հարաբերությունների ֆոնին ուժերի հարաբերակցությունը, կարող է մեծ վտանգ ներկայացնել որեւէ մի պետության կամ քվազի պետության պատահական որեւէ քայլը»,- նշեց Նավասարդյանը՝ շարունակելով, որ ԱՄՆ-ը Ռուսաստանին չի հարվածի՝ շատ լավ հասկանալով դրա հետեւանքները: «Դա չի անի նաեւ Ռուսաստանը: Բայց ի՞նչ երաշխիքներ կան, որ «Իսլամական պետություն» խմբավորումը չի կիրառի իր մոտ եղած սպառազինությունը»,- ընդգծեց Արման Նավասարդյանը: 

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ի գիշերը ԱՄՆ-ը հրթիռային հարված է հասցրել Սիրիայի ավիաբազայի վրա: ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրաման է տվել հարվածել ավիաբազային, որտեղից է կատարվել, նրա խոսքով, Իդլիբի նահանգի վրա քիմիական հարձակումը: Մինչեւ հիմա Վաշինգտոնը Սիրիայի ղեկավարության կողմից քիմիական զենքի կիրառման որեւէ ապացույց չի ներկայացրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ