Սիզրանի շրջանում որոնում են 35-ամյա հային սպանողին: Նախօրեին՝ ապրիլի 18-ին Ժեմկովա գյուղում հայտնաբերվել է ազգությամբ հայ տղամարդու դիակը՝ պարանոցին եւ կրծքավանդակին դանակով պատճառված վնասվածքներով:
Ոստիկանության շրջանային բաժնում ստուգում է նշանակվել, օպերատիվ ծառայությունները պարզում են տեղի ունեցածի մանրամասները եւ որոնում հանցագործին, փախանցում է Volga.News-ը:
Իրավապահների տեղեկություններով՝ սպանվածը տունը վարձակալել էր, ոչ մի տեղ չի աշխատել եւ քաղաքացիություն չի ունեցել, իսկ նախկինում դատապարտվել է ավազակության համար: