News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը NEWS.am–ի հետ զրույցում հայտարարել է, թե քանի դեռ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը հրաժարական չի տվել քաղաքապետի պաշտոնից, չեն կարող Արտաշատի քաղաքապետի թեկնածուի հարց քննարկել։

Նշենք, որ Արգամ Աբրահամյանը խորհրդարանական ընտրություններում «Ծառուկյան» դաշինքից առաջադրվել էր Արարատի մարզում եւ ստացելէ 34 հազար 415 քվե։ Նախնական տեղեկություններով՝ նա հրաժարական է տալու քաղաքապետի պաշտոնից եւ տեղափոխվելու է խորհրդարան։ Մինչ հրաժարականը՝ արդեն իսկ տեղեկություններ կան, որ Հովիկ Աբրահամյանը, այսպես ասած, չի հանձնելու հայրենի Արտաշատը եւ որդուն փոխարինելու համար նախապատրաստում է մորաքրոջ որդու՝ Արտաշատի փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանի թեկնածությունը։

Արտաշատում ինտրիգը ՀՀԿ–ի մասնակցության հարցն է։ Արդյո՞ք ՀՀԿ–ն այստեղ թեկնածու կառաջադրի, թե Արտաշատը կթողնեն, Հովիկ Աբրահամյանի ղեկավարման ներքո։

«Արտաշատը թողնելու ենք արտաշատցիներին, Երեւանը՝ երեւանցիներին, Ալավերդին՝ ալավերդցիներին, Մարտունին՝ մարտունեցիներին... երբ որ ժամանակը կգա, տեղի մարզային կառույցի կարծիքը կլսենք, տարածքային կառույցների կարծիքը կլսենք, կքննարկենք եւ մեր որոշումը կկայացնենք։ Հանրապետական կուսակցությունը ամեն ինչ քննարկում է ժամանակին, այսօր Արգամ Աբրահամյանը քաղաքապետ է, դե ֆակտո եւ դե յուրե։ Երբ որ Արգամ Աբրահամյանը հրաժարական կտա, կդառնա պատգամավոր, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհայտարարի առաջադրվելու ժամկետները, կուսակցությունը կքննարկի։ Քանի դեռ Արտաշատը ունի գործող քաղաքապետ, կուսակցության օրակարգում չկա նման հարց»,–ասաց Էդուարդ Շարմազանովը։

Արարատի ՀՀԿ կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանը նույնպես սվստահեցրեց, թե դեռ խորհուրդը չի քննարկել թեկնածուի հարցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԳՆ–ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոցը. ավտոբուսով բերման ենթարկելով ցուցարարներին
Երեւանում ՆԳՆ շենքի դիմաց քաղաքացիները փակել են փողոցը։ Ոստիկանությունը...
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Գործող կարգավորումների համաձայն, վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի...
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
Ամենաշատ