News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

 ՄԱԿ- մարդու իրավունքների հարցերով վարչությունը ողջունել է Նեպալում երեք զինծառայողների նկատմամբ դատավճիռը, որոնց մեղադրում են 15 տարի առաջ՝ այդ երկրում զինված հակամարտության տարիներին դեռահաս աղջկա սպանության մեջ, հայտնում է ՄԱԿ-ի ռադիոն։

Դատարանը երեքին էլ 20 տարվա ազատազրկման է դատապարտել։ Հայտարարության մեջ նշվում է, որ սա առաջին դեպքն է, երբ քաղաքացիական դատարանը նեպալցի զինվորականներին դատապարտում է 1996-2006 թթ․ իրականացված հանցագործությունների համար։

Մեղադրյալներից ոչ մեկը ներկա չի եղել դատավարությանը ու դեռ պարզ չէ, արդյոք նրանք բանտ կնստեն։ Այդուհանդերձ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով վարչությունը դատավճիռն անվանել է «խորհրդանշական կարեւորություն ունեցող որոշում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ