News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քալիֆորնիական համալսարանի հետազոտողները ստեղծել են կարմիր աչքերով իշամեղու մուտանտներ, որպեսզի ցույց տան CRISPR տեխնոլոգիայի օգնությամբ գենոմի խմբագրման արդյունավետությունը, հայտնում է Scientific Reports–ը։

Տեխնոլոգիան թույլ է տվել գիտնականներին իշամեղուների օրգանիզմի մեջ հավելել ՌՆԹ ու սպիտակուցներ, որոնք փոխել են ԴՆԹ-ի որոշակի մասը, իսկ հետո փաստագրել արդյունքը։ Փորձի համար ընտրվել են իշամեղու մակաբույծները, որոնք ձվերը դնում են մսային ճանճի հարսնյակների մեջ։ Աչքի գույնը փոխող գեները հետազոտողները ընտրել են արդյունքն ավելի պատկերավոր դարձնելու համար։ Նրանք ստիպված են եղել ձեռքով մշակել հարյուրավոր ձվեր, բայց արդյունքում նրանց այնուամենայնիվ հաջողվել է ստանալ գենետիկորեն մոդիֆիկացված իշամեղուների նոր տեսակ ։

Հետագայում գիտնականները մտադիր են օգտագործել գենոմի խմբագրումը իշամեղուների առանձնահատկությունների, օրինակ միայն արական սեռի սերունդ տալու որձերի առանձնահատկության ուսումնասիրության համար, նաեւ միջատների կողմից հիվանդությունների տարածումն ու ցանքատարածքների ոչնչացումը վերահսկելու միջոցներ գտնելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ