News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Պակիստանի ցամաքային զորքերի շտաբի ղեկավար Ջավիդ Բաջվան ստորագրել է 30 ահաբեկիչներին մահապատժի դատապարտելու մասին հրամանագիրը, փոխանցում է «Սինհուան»։

Հայտարարության մեջ ասվում է, որ այդ ահաբեկիչները մասնակցել են Փեշավար քաղաքում ռազմական դպրոցի վրա հարձակմանը, խաղաղ քաղաքացիների ու իրավապահ մարմինների աշխատակիցների առեւանգություններին ու սպանություններին, նաեւ Սվատ հովտում օդանավակայանի վրա հարձակմանը ։

2014-ի դեկտեմբերի 17-ին մի խումբ զինյալներ զինվորական համազգեստով հարձակվել են Փեշավարի ռազմական դպրոցի վրա, ինչի հետեւանքով 150 մարդ է զոհվել։ Ահաբեկչության համար պատասխանատվություն էր ստանձնել «Թալիբան» շարժումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ