News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վենեսուելան վեցերորդ անգամ երկարաձգել է 100 բոլիվար անվանական արժեքով թղթադրամների գործողության ժամկետը, որը նախատեսվում էր շրջանառությունից դուրս բերել դեռ անցած տարվա դեկտեմբերին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Երկրի փոխնախագահ Թարեք Էլ Աիսամին Twitter-ում գրել է, որ նախագահ Նիկոլաս Մադուրոն որոշել է երկարացնել թղթադրամների շրջանառության ժամկետը մինչեւ 2017 թվականի մայիսի 20-ը:

Մադուրոն 72 ժամվա ընթացքում թղթադրամի շրջանառության դադարեցման մասին հայտարարել էր 2016 թվականի դեկտեմբերին, որի արժեքը «սեւ շուկայում»  ընդամենը 2,5  ԱՄՆ ցենտ էր կազմում: Սակայն հետո մի քանի անգամ շրջանառության ժամկետը երկարաձգվեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ