News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ իշխանությունները չորեքշաբթի այցելուների համար կփակեն Սպիտակ տան ամենահանրահայտ դիտակետը, հաղորդում է USA Today-ը:

Ըստ տեղեկությունների՝ ԱՄՆ գաղտնի ծառայությունը, որն իրականացնում է նստավայրի պահպանությունը, նրա շուրջն ընդլայնում է անվտանգության տարածքը: Փակ կլինի մինչեւ, այսպես կոչված, «Էլիպսն» ընկած տարածությունը, որը հայտնի էր նրանով, որ այնտեղ դրվում էր ամանորյա գլխավոր տոնածառը:

Թերթը նշում է, որ «նման միջոցառումները ձեռնարկվել են՝ թույլ չտալու համար անկոչ հյուրերի ներթափանցումը Սպիտակ տան տարածք, որոնց մեծ մասը հոգեկան շեղումներ են ունենում»: Ըստ պարբերականի՝ վերջին երեք տարվա ընթացքում նման 100 միջադեպ է գրանցվել, եւ դրանց 95%-ի դեպքում մարդիկ հոգեկան խնդիրներ են ունեցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ