News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահի թեկնածու, էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը 3%-ով առաջ է անցնում «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենից՝ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլից առաջ: Այս մասին են վկայում Harris Intercative ընկերության հարցման արդյունքները, հաղորդում է Ռոյթեր գործակալությունը:

Մակրոնին աջակցել է ընտրողների 25%-ը, իսկ Լը Պենին՝ 22%-ը: Երրորդ տեղը կիսել են թեկնածուներ Ժան Լյուկ Մելանշոնն ու Ֆրանսուա Ֆիյոնը՝ 19-ական տոկոս ձայնով:

Հարցումն անցկացվել է ապրիլի 18-19-ին:

Ֆրանսիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին:վ

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ