News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Malaysia Airlines-ի բոլոր օդանավերն իրենց գտնվելու վայրի եւ թռիչքի մասին պետք է հաղորդեն ամեն րոպեն մեկ: New Straits Times-ի փոխանցմամբ՝ դա հնարավոր կդառնա ամերիկյան Aireon կորպորացիայի մշակած համակարգի շնորհիվ, որը կսկսի գործել հաջորդ տարվանից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նոր համակարգը ներկայում գործողից տարբերվում է նրանով, որ ազդանշանը փոխանցվելու է արբանյակների, ոչ թե վերերկրյա կայանների միջոցով, որոնք ոչ միշտ կարող են հետեւել օդանավի թռիչքին, հատկապես՝ օվկիանոսի վրա:

Ամերիկյան կորպորացիան հունվարին արդեն ուղեծիր է արձակել առաջին 10 արբանյակները, որոնք ազդանշաններ կստանան օդանավերից: Նախատեսվում է տեղակայել նման 60 արբանյակ:

Քաղավիացիայի միջազգային կազմակերպության համաձայն՝ ավիացիոն կապի համակարգերը ազդանշաններ պետք է փոխանցեն յուրաքանչյուր 15 րոպեն մեկ: Malaysia Airlines-ն օգտագործում է 10 րոպեանոց ռեժիմ: Սակայն 2014 թվականին Կուալա Լումպուրից Պեկին թռչող ուղեւորատար Boeing-ի խորհրդավոր անհետացումից հետո որոշվել է նման միջացառումներ ձեռնարկել եւ ազդանշան տալ յուրաքանչյուր րոպեն մեկ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ