News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սկանդալային հայտարարություն է արել հանրաքվեի ընթացքին հետեւած ԵԱՀԿ դիտորդների հետ կապված։

Թուրքական OdaTv կայքի փոխանցմամբ՝ հեռուստահաղորդման ժամանակ Թուրքիայի նախագահը, անդրադառնալով ԵԱՀԿ դիտորդների դժգոհություններին հանրաքվեի ընթացքում տեղ գտած խախտումների հետ կապված, հայտարարել է, թե ԵԱՀԿ ահաբեկիչների խումբ է ուղարկել որպես դիտորդներ։ Նա հայտարարել է, թե դիտորդներից մեկը նախկինում լուսանկարվել էր «Քուրդիստանի բանվորական կուսակցության» դրոշով եւ չի կարող համարվել անկախ դիտորդ։

Նշենք, որ ԵԱՀԿ դիտորդների խումբը հայտարարել էր, թե Թուրքիայում անցկացված հանարքվեն չի համապատասխանում ԵՄ-ի նորմերին։

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԿԸՀ-ն անվավեր համարվող առանց կնիքի քվեաթերթիկները, որոնք եղել են «այո» քվեարկված, համարել է վավեր, ինչն էլ ապահովել է Էրդողանի հաղթանակը։

Թուրքիայի ընդդիմությունը պահանջում է նոր ընտրություն կազմակերպել, քանի որ արհամարհվել է ժողովրդի կամքն ու օրենքը։

ԿԸՀ-ի տվյալներով «այո»-ն հաղթել է՝ հավաքելով 51,4 տոկոս ձայն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ