News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայ համայնքը Սերբիայում սիրված է եւ մեծ հարգանք է վայելում: Այս մասին, ապրիլի 19-ին, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Դուշան Սպասոեւիչը (նստավայրը` Աթենք):

Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ վեհափառ Հայրապետը, շնորհավորելով դեսպանին նշանակման առիթով, կարեւորեց երկու երկրների միջեւ հարաբերությունների եւ գործակցության ընդլայնումը: Նորին Սրբությունն անդրադարձավ երկու ժողովուրդների պատմական առնչություններին, ինչպես նաեւ Հայաստանյայց Առաքելական եւ Սերբ Ուղղափառ Եկեղեցիների եղբայրական կապերին: Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը դեսպանի միջոցով իր բարեմաղթանքներն ու ողջույնները փոխանցեց Սերբ Ուղղափառ Եկեղեցու պետ Իրենեոս Պատրիարքին:

Դեսպան Դուշան Սպասոեւիչը եւս իր խոսքում անդրադարձ կատարեց երկու ժողովուրդների պատմական կապերին եւ ընդհանրություններին` Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցելով Սերբիայի հայկական համայնքի մասին: Այս կապակցությամբ դեսպանն ընդգծեց, որ հայ համայնքը Սերբիայում սիրված է եւ մեծ հարգանք է վայելում:

Զրույցի ընթացքում խոսվեց նաեւ երկու Եկեղեցիների առջեւ ծառացած արդի մարտահրավերների եւ դրանց հաղթահարմանն ուղղված ջանքերի մասին:

Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետն իր բարեմաղթանքները բերեց նորանշանակ դեսպանին` ցանկանալով նրան արգասաբեր գործունեություն:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե այսօր Ոսկեպարի եկեղեցին ընկել է խոշորացույցի տակ, դա Փաշինյանի մեղքն է, ոչ մեր թե մեր Stand-up-ն է. Աջապահյան
Ոսկեպարի եկեղեցին կդառնա անմատչելի…
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Տավուշում սահմանամերձ տարածքներ զիջելու շուրջ ապրիլի 9-ի եպիսկոպոսաց հայտարարությունը անհամարժեք բուռն արձագանքի արժանացավ իշխող...
Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել. նա նոր հանձնակատար ունի
Հոգեշնորհ Տ․ Գրիգոր աբեղա Մինասյանը նշանակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնակատար...
Ամստերդամի հայկական եկեղեցում նոր եկեղեցական զանգ է հայտնվել՝ Ուկրաինայի հայերի միության նվերը
Արարողությանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության բարձրաստիճան ներկայացուցիչներ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
«Փաստ». Ինչո՞ւ են հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա
Մեր եկեղեցու վրա ՔՊ-ի այս հարձակման «ինֆորմացիոն» առիթը Տավուշի մարզից տարածքներ հանձնելու...
Ամենաշատ