News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Գրանդ Թորնթոն Ինթերնեշնլ» աուդիտորական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Էդվարդ Նասբաումի գլխավորած պատվիրակությանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը բարձր է գնահատել «Գրանդ Թորնթոն Ինթերնեշնլ»-ի հետ համագործակցությունը եւ շնորհավորել Հայաստանում գործունեություն ծավալելու 20-ամյակի կապակցությամբ: Կարեն Կարապետյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է եւ բաց քննարկելու ընկերության յուրաքանչյուր առաջարկ: Վարչապետը կարեւորել է «Գրանդ Թորնթոն Ինթերնեշնլ»-ի եւ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի փոխգործակցությունը՝ մեր երկրում բիզնես միջավայրի բարելավման համատեքստում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էդվարդ Նասբաումը նշել է, որ Հայաստանը «Գրանդ Թորնթոն Ինթերնեշնլ»-ի կարեւորագույն գործընկերներից մեկն է, իսկ ընկերությունը 20 տարիների ընթացքում մեր երկրում հասել է լուրջ հաջողությունների, զբաղեցնում է աուդիտորական շուկայի 30 տոկոսը: Նասբաումն ընդգծել է, որ շարունակելու են ներդրումային ծրագրերը ՀՀ-ում եւ պատրաստակամություն հայտնել կառավարության, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ խթանել տնտեսության զարգացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ