News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մինսկի ու Մոսկվայի ձեռք բերած նավթագազային պայմանավորվածությունները կողմերի փոխզիջում են, այլ ոչ թե «խաղ միեւնույն դարպասում»։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ՌԴ Նիժեգորոդի մարզի նահանգապետ Վալերի Շանցեւի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Կարդում ու հետեւում եմ այդ բոլոր մտորումներին ու մտածում՝ միթե Պուտինն ու Ռուսաստանի կառավարությունը չեն հասկանում, թե ինչ են անում։ Հավանաբար այնտեղ քննարկում են, այն էլ ինչպես։ Դա միեւնույն դարպասի խաղ չէ, փոխզիջում է ձեռք բերվել։ Ոչ, ինչ-որ մեկը պետք է մի գդալ կուպրը մեղրի տակառ նետի», - հայտարարել է Լուկաշենկոն։

Բելառուսի առաջնորդը հիասթափություն է հայտնել, որ «հարցերը նորմալ լուծելուց հետո, հատկապես Պիտերից հետո (երբ նախագահները պայմանավորվեցին ՌԴ-ից Բելառուս նավթի ու գազի մատակարարման մասին), լրատվամիջոցներում տարբեր մտորումներ են հայտնվում, թե ով ում է խաբել, «իսկ ահա մենք կրկին ծնկի եկած Ռուսաստանից ինչ-որ բան ենք խնդրում» եւ այլն»։ 

«Մենք ոչ ոքի առաջ երբեք ծնկի չենք եկել», - հայտարարել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ…
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Ամենաշատ