News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի խաղողագործներին  «Վինարի» կողմից շահագործվող գինու գործարանը պարտքը դեռեւս չի տվել: Այսօր՝ ապրիլի 20-ին, խաղողագործները հավաքվել էին կառավարության շենքի դիմաց եւ պահանջում  նախորդ տարի մթերած խաղողի դիմաց իրենց պարտքը:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով քաղցրաշենցիների խնդրին, նշեց, որ տեղյակ է, որ այսօր կրկին քաղցրաշենցիները բողոքի ակցիա են իրականացնում եւ պահանջում իրենց գումարը: Նա նշեց, որ վարչապետի, իրավապահ մարմինների հետ  քննարկումներ են իրականացվում լուծում գտնելու համար:  Նախարարը նշեց, որ «Վինարի» հետ կապված ամեն ինչ անօրինական է ու այս իրավիճակից ելք չկա:

«Այդ գործարքի մեջ ամեն ինչն էլ անօրիանական է, «Վինարը» լիցենզիա չունի, սպիրտ չունի, դրա համար էլ գործը տվել ենք իրավապահ մարմիններին»,-ասաց նա:

Հարցին՝ չի՞ կարծում, որ ստեղծված իրավիճակը հետեւանք է նրա, որ ժամանակին  կառավարությունը ստիպեց խաղողագործներին՝ ասելով «դիմեք, մենք տեր ենք», Իգնատի Առաքելյանը պատասխանեց. «Ով ստիպել է, թող տեր կանգնի»։

Դիտարկմանը՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն էր ստիպել, նախարարն արձագանքեց. «Դե ուրեմն թող տեր կանգնի, ինչ ասեմ»:

Նշենք, որ գյուղացիներն անցած տարվա մթերած բերքի գումարը մինչ օրս չեն ստացել։  Խաղողը մթերած «Վինար» ՍՊԸ-ն քաղցրաշենցիներին, ինչպես նաեւ 10 այլ գյուղերի բնակիչների պարտք է մոտ 70 միլիոն դրամ:

Քաղցրաշենցիներից բացի, «Վինար» ՍՊԸ-ն խաղողի մթերման համար պարտք է Շահումյան, Այգեպատ, Այգեզարդ, Նարեկ, Ոստան, Վերին Արտաշատ, Նորաշեն, Հնաբերդ, Փոքր Վեդի բնակիչներին:Խաղողագործները պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ