News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թբիլիսիում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մասնակցել է Վրաստանի Հանրային պաշտպանի հաստատության ստեղծման 20-ամյակին նվիրված միջոցառմանը։

ՄԻՊ-ի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ՄԻ պաշտպանը հանդես է եկել ելույթով, որով միջոցառմանը ներկա գտնվող բարձրաստիճան մասնակիցներին ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կայացման հայաստանյան փորձը, օրենսդրական զարգացումները, խոսել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերների մասին։

Մասնավորապես, ներկայացրել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի նոր կարգավորումները, որոնք կոչված են բարձրացնելու Պաշտպանի ինստիտուցիոնալ ազդեցության մակարդակը:

Հատուկ անդրադարձ է կատարվել քաղաքացիական հասարակության եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ Պաշտպանի համագործակցության փորձին։

Իր խոսքում Արման Թաթոյանը բարձրացրել է կոնֆլիկտային եւ հետկոնֆլիկտային տարածաշրջաններում մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտության հարցը։

Վերջում խոսելով Հայաստանի եւ Վրաստանի Պաշտպանների աշխատակազմերի միջեւ ընդլայնված համագործակցության փորձի մասին՝ Արման Թաթոյանը կարեւորել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում տարածաշրջանային հարատեւ համագործակցությունը։

Միջոցառման շրջանակներում Պաշտպանը հանդիպումներ է ունեցել նաեւ Օմբուդսմենների միջազգային ինստիտուտի գլխավոր քարտուղար Գունտեր Կրաուտեր եւ Նիդերլանդների արտակարգ եւ լիազոր դեսպան Յոհաննես Դաումայի հետ։

Տպել
Ամենաշատ