Օնլայն տաքսի ծառայությունների բոլոր վարորդները չեն, որ հարկերը վճարում են, դրա համար ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը ժամանակ առ ժամանակ ստուգումներ է կազմակերպում: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցւոմա սել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ անդրադառնալով անհատ տաքսու վարորդների բողոքին, թե «Յանդեքս» տաքսի ծառայության վարորդները հարկերը չեն վճարում:
«Դա այդքան էլ այդպես չէ, հարկերը մուծում են այն վարորդները, որոնք ուղեւորափոխադրում են կատարում, այնտեղ մենք բաժանում ենք այն ծառայությունը, որը էլեկտրոնային տարբերակով է մատուցվում, բայց այն մեքենանորը, որոնք ուղեւորափոխադրում կատարում են, նրանք պարտավոր են վճարել»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ անհատ տաքսու վարորդները կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացրել եւ հավասարություն պահանջել օնլայն աշխատող տաքսիների դաշտում: Օրինակ բերելով GG եւ Yandex ծառայություններին, որոնք աշխատում են առանց լիցենզիայի: