News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Տրանսպորտային ոլորտում սպասվում է լավ որակի մեքենաների եւ տրանսպորտի սպասարկման ոլորտի բարձրացում: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Նա նշեց, որ վարչապետի հետ քննարկվել է տրանսպորտային ոլորտին «հեղափոխական լուծում տալու հարցը»:

«Անցած շաբաթ վարչապետն այցելեց մեր նախարարություն, քննարկվեց տրանսպորտի ոլորտի, այսպես ասած, հեղափոխական լուծում տալու հարցը, քանի որ այսօր տրանսպորտային ոլորտը չի բավարարում բնակիչներին: Առաջարկություններ են ներկայացվել նոր տրանսպորտային համակարգ ստեղծելու վերաբերյալ եւ մինչեւ հունիսի 1-ը կներկայացնենք տեխնիկական առաջադրանք, դրանից հետո կմշակվի տրանսպորտային նոր համակարգը եւ ըստ դրա արդեն կաշխատենք: Ինչ վերաբերում է ներդրումներին, չափ չենք կարող ասել, որովհետեւ դեռ չգիտենք, թե ինչ կարգի պահանջներ ենք ներկայացնելու իրենց: Լավ որակի մեքենաներ եւ սպասարկման որակի բարձրացում է լինելու»,-ասաց նա:

Վահան Մարտիոսյանն անդրադառնալով ճանապարհների վերականգման խնդրին, նշեց, որ մեծ ներդրումներ են հարկավոր, սակայն, անհրաժեշտ ֆինանսական միջոցներ դեռ չկան:

Վահան Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանում ճանապարհների վերանորոգման համար հարկավոր է 100 միլիարդ դրամ, այսինքն, դատելով այդ թվից, կարելի է ասել, որ բոլոր ճանապարհներն էլ անմխիթար վիճակում են: Նրա խոսքով, ճանապարհների 20 տոկոսը մոտավորապես լավ վիճակում են, 25-30-ը՝ բավարար, մնացածը՝ վատ:

«Ճանապարհները բարելավելու համար մեծ ներդրումներ են հարկավոր: Այն տարածքները որտեղ հնարավոր է ալտերնատիվ ճանապարհներ կառուցել առանց ներդրումների, կկառուցվեն: Այնպիսի գյուղերը, որտեղ հոսքը շատ չէ,  հնարավոր է այլընտրանքային ճանապարհներ կառուցել»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Ամենաշատ