News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ընտրություններից առաջ ոչ թե պետությունն է ասֆալտ անում, այլ հնարավոր է՝ կոնկրետ մարդիկ: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

«Ընտրություններից առաջ ասֆալտ անելու հետ ես այնքան էլ համաձայն չեմ: Դա կարող է կոնկրետ մարդիկ են անում, բայց պետությունը միշտ ժամանակին է անում ասֆալտապատումը: Հիմա կոնկրետ փոսալցման աշխատանքներն են սկսվել: Փոսալցումներից բացի, կատարվելու են նաեւ հիմնանորոգման աշխատանքներ: Այդ աշխատանքների մրցույթներն արդեն կամփոփվեն եւ կհայտարարվի նոր մրցույթ ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների համար: Ինչ վերաբերում  է վարկային ծրագրերին, դրանք շարունակվում են: Մրցույթը հայտարարված է: Մրցույթները բաց են, ցանկացած ժամանակ ցանկացած մարդ կարող է մասնակցել մրցույթի արդյունքները տեսնելու համար»,-ասաց նա:

Նախարարը նաեւ նշեց, որ մինչեւ մայիսի վերջ շահագործման կհանձնվեն նաեւ Հյուսիս-հարավ ճանապարհի կամուրջների տակի ճանապարհները. «Մինչեւ մայիսի վերջ կբացվի կամուրջների տակի երթեւեկությունը, իսկ մինչեւ սեպտեմբերի վերջ՝ կամուրջների վրայի»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Ամենաշատ