News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Facebook-ի ստորաբաժանումներից մեկն աշխատում է տեխնոլոգիայի ստեղծման վրա, որը լսողությունից զրկված մարդկանց թույլ կտա ձայները տարբերակել մաշկի միջոցով, հայտնում է TechCrunch-ը:

Նոր մշակումների Building 8 բաժնի ղեկավար Ռեգինա Դուգանի խոսքով՝ մասնագետներն աշխատում են սարքային եւ ծրագրային լուծումների վրա, որոնք կկարողանան մարդկանց շրջապատող ձայները թրթիռների վերափոխել, որոնք այնուհետեւ հնարավոր է մաշկով «գնահատել»: Սարքի ստեղծած որոշակի հաճախականությունները ուղեղը կընկալի ուղղակիորեն առանց լսողական օրգանների կողմից թրթռումների մշակման անհրաժեշտության:

Դուգանը ապագա մշակումը համեմատել է ականջի խեցու նմանակի հետ: Նրա կարծիքով՝ համանման տեխնոլոգիաները կարելի է համեմատել Բրայլի այբուբենի կիրառման հետ:

Առաջին հրապարակային ցուցադրության ժամանակ սարքը կարողացել է վերափոխել 10 բառի եւ դրանց համադրությունների խթանները: Փորձարկվողը կարողացել է «լսել» հեռարձակվող բոլոր արտահայտությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ