News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Մենք վերստուգման կենթարկենք Հայաստանի ընդերքի օգտագործման ոլորտում տրամադրված բոլոր լիցենզիաները: Ապրիլի 20-ին՝ կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով՝ չնայած Հայաստանի ընդերքի մասին օրենսդրության մեջ նախատեսված է ընթացիկ մոնիթորինգը, սակայն այս մոնիթորինգի անցկացման չափանիշները եւ հաշվետվությունների ներկայացման կարգը կարգավորված չեն: Ըստ վարչապետի՝ ներկայումս մոնիթորինգի տվյալների բացակայությունը հնարավորություն չի ընձեռում գնահատելու շրջակա միջավայրի վրա ընդերքի օգտագործման իրական ազդեցությունը, ինչպես նաեւ համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու:

«Այս նպատակով էկոլոգիայի նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարում եմ՝ եռամսյա ժամկետում, հաշվի առնելով միջազգային փորձը, մշակել եւ կառավարության աշխատակազմին ներկայացնել իրավական ակտերի փաթեթ, որոնց համաձայն կկարգավորվի մոնիթորինգի անցկացման եւ հանածոներն օգտագործողների հաշվետու լինելու հետ կապված կարգը: Մենք վերստուգման կենթարկենք տամադրված բոլոր լիցենզիաները, ներդրումների հետ կապված բոլոր պարտավորությունները: Մենք մի անգամ նրանց նախազգուշացրել ենք եւ ասել՝ մեզ ծրագրեր տվեք: Նրանք, ովքեր ծրագրեր ներկայացրել են, համաձայնության կգանք, որոշակի ժամկետներ կարձանագրենք: Նրանք, ովքեր չեն արձագանքել, շատ խիստ կխոսենք լիցենզիաները չեղարկելու վերաբերյալ»,- շեշտեց Կարեն Կարապետյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ