Փարիզի Ելիսեյան դաշտերում՝ Շառլ դը Գոլի հրապարակում երթեւեկությունը սահմանափակվել է կասկածելի առարկայի հայտնաբերման պատճառով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստգի»-ն:
Ոստիկանությունն արգելափակել է քաղաքի գլխավոր փողոցներից մեկին՝ Ելիսեյան դաշտերին հասանելիությունը, փակել է նաեւ հարեւան փողոցները, որոնք սկսվում են Հաղթական կամարից: