News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Գյուղացիներին խաղողի մթերումից պարտք մնացած «Վինար» գինու գործարանի գործը գյուղնախարար Իգնատի Առաքելայանը կքննարկի վարչապետի հետ: Այս մասին այսօր`ապրիլի 20-ին, կառավարության նիստից հետո, կառավարության շենքի դիմաց  հավաքված քաղցրաշենցիների հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Գյուղացիներն առաջարկեցին, որ նախարարը գինու գործարանի պարտքը կառավարության պահուստային ֆոնդից վերադարձնի, քանի որ իրենք այլեւս չեն հավատում, որ «Վինարի» տնօրենը կմարի պարտքը:

«Պարոն նախարար, որպես բարձրաստիճան ղեկավար, հարց լուծող, շրջապատի, կռուգի մարդ` չեք կարողանում ճշտել, թե Ավոյին ո՞վ բերեց կապեց մեր ջանին: Հնարավո՞ր է, որ ինձ դավերիա անեին էդ զավոդը, իհարկե չէ: Էս ղեկավարների դաբռոն ուրեմն կա, որ եկել ա: Դուք գյուղնախարարն եք, մենք մեր ապրանքը հանձնել ենք, մեր փողն ենք ուզում: Գյուղնախարարը դուք չե՞ք, ձեզի ասում ենք, առաջարկում ենք պահուստային ֆոնդից մեր փողերը  տվեք»,-ասաց գյուղացիներից մեկը:

Իգնատի Առաքելյանը ասաց, որ պահուստային ֆոնդից գումար տրամադրելը անհնար է, քանի որ դա նախադեպ կդառնա մյուս գործարանների համար. «Եթե ես դիմեմ դրան, ապա նախադեպ կստեղծվի: Ցանկացած գործարար, որ փողը չտվեց, գալու եք դիմեք կառավարությանը, որ գումար հատկացնի` պարտքը մարելու համար: Այդ առաջարկը չի ընդունվելու»:

Քաղցրաշենցիները նաեւ բարձրացրին հողերի հարկի խնդիրը, որը նրանք չեն կարողանում վճարել իրենց պարտքը չստանալու պատճառով.«Ավոն ինձ փող չի տվել, Ավոն ինձ քցել ա, բա ես պետությանը ո՞նց փող տամ: Որպես գյուղացի դե ինձ ասա»:

«Ես կասեմ վարչապետին, որ այս մարդկանց պետք է գումար հատկացնենք, որովհետեւ այս մարդիկ չեն կարողանում վճարել հողի հարկ, ջրի հարկ…: Լա՞վ ա: Մենք քննարկելու ենք վարչապետի հետ այս հարցը ու մինչեւ մյուս հինգշաբթի ձեզ կզանգենք»,-ասաց գյուղնախարարը:

Վերջում գյուղացիները նախարարին առաջարկեցին.«Հիմա պարոն նախարար, որպես երկրի բարձրաստիճան ղեկավար, կպցրա` մենք մեր փողը վերցնենք, որ ուզես` կարաս: 200.000 դոլարը ինչ ա էս կառավարության համար»:

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի խաղողագործները 2015թ. մթերած բերքի գումարը մինչեւ օրս չեն ստացել։ Խաղողը մթերած «Վինար» ՍՊԸ-ն քաղցրաշենցիներին, ինչպես նաեւ 10 այլ գյուղերի բնակիչների պարտք է մոտ 160 միլիոն դրամ: Միայն քաղցրաշենցիներին այս պահին Վինար ընկերությունը 85 միլիոն դրամ պարտք ունի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ