News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի Կիամա քաղաքից Սիդնեյ ուղեւորվող մարդատար գնացքում օձ է հայտնաբերվել։ Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով The Sydney Morning Herald պարբերականին։

Սողունին նկատել են նստարանների վերեւում գտնվող ուղեբեռի համար նախատեսված տեղում։ Գնացքը չեն կանգնեցրել, սակայն ուղեւորներին տեղափոխել են։ Երբ վագոնում այլեւս մարդ չկար, այն փակել են։

Սիդնեյի կայարան ժամանելուց հետո մասնագետը զննել է վագոնն ու բռնել սողունին։ Պարզվել է՝ օձը Չիլդրենի բիծավոր պիթոն է։ Այդ տեսակի ներկայացուցիչները թունավոր չեն, ունեն մինչեւ մեկ մետր երկարություն եւ մարդկանց համար վտանգ չեն ներկայացնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ