News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտ է այնպիսի որոշում գտնել, որը հարգում է ինչպես պետության ամբողջականությունը, այնպես էլ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Nouvelles d'Arménie-ի հետ հարցազրույցում այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնը:

Նրա խոսքով՝ Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, աշխատում է գտնելու միջազգային իրավունքին համապատասխանող որոշում: «Հատկապես այս ելքով կլինի Ղարաբաղի որոշումն ու ճանաչումը: Մեր երկիրն այս գործընթացում պետք է կարեւոր դեր խաղա: Ես ցանկանում եմ այնպիսի լուծում գտնել, որը հարգում է պետության ամբողջականությունը եւ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ճանապարհը թեք է, բայց դրանով էլ է հնարավոր առաջ ընթանալ»,- հայտարարել է քաղաքական գործիչը:

Ինչ վերաբերում է ապրիլի 24-ը Ֆրանսիայի պաշտոնական օրացույցի մեջ մտցնելուն, Մակրոնը նշել է, որ սա խորհրդանշական հզոր օր է: «Ես կշարունակեմ զոհերի հիշատակը հարգելու ավանդույթը: Նաեւ հանդես եմ գալիս մեր օրացույցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը լինելու օգտին»,- նշել է նա:

Մակրոնն ասել է, որ Սահմանադրական դատարանի որոշումը թյուրըմբռնում է առաջացրել, Ցեղասպանության ժխտման քրեականացումը չի ընդունվել: «Համոզված եմ, որ մենք պետք է շարունակենք այս ուղղությամբ աշխատել: Պետք է օրենքն ու հիշատակը համատեղվեն»,- հայտարարել է քաղաքական գործիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր պայքարը պետք է շարունակվի. Հայ դատի Միջին Արևելքի հանձնախումբը՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Հայ ժողովուրդն այս տարի ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությունից հետո հարյուրամյա...
Իշխանության կողմից արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից
ՀՀ վարչապետի աշխատակազմը միջոցառումը լուսաբանելու նպատակով հավատարմագրելու է միայն լուսանկարիչների: ԶԼՄ բոլոր ներկայացուցիչների...
Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան
Էրդողանը փաստացի հայտարարում է, որ Փաշինյանն էլ է իր հետ համամիտ, «նա հասկանում է», որ առանձնապես բան էլ չի եղել, անհիմն հիշողություններ են…
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ
Ակցիայի մասնակիցներն ապրիլի 24-ին՝ ժամը 12:00-ին, հավաքվելու  են Կիևյան...
ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության...
Ստամբուլի նահանգապետն արգելել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել
Մինչեւ Կովիդ ամեն տարի...
Ամենաշատ