News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ազգ-բանակ» ֆորումի շրջանակում Երեւանում բացվել է Հայաստանի ռազմակրթական հաստատությունների ցուցահանդես (ֆոտոռեպորտաժ

Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում բացված ցուցահանդեսին ներկայացված են ռազմական համալսարանների, վարժարանների, ուսումնարանների, բուհերի ռազմական կաֆեդրաների տաղավարներ։ Ցուցահանդեսի այցելուները կկարողանան ծանոթանալ ուսուցման պայմաններին, ուսումնական հաստատությունների հաջողություններին ու ուսումնական ծրագրերին։

Առանձին հարթակների վրա ներկայացված են տեխնիկայի ու սպառազինման նմուշներ՝ «Սմերչ», «Տոչկա-Ու», «Իգլա-Ս», «Ս125» ԶՀՀ, «Գրադ» սարքավորումը,  նաեւ հայրենական ռազմաարդյունաբերական համակարգի ձեռքբերումները։

Դպրոցականների համար նախատեսված են հագեցած մրցութային ծրագրեր, հաղթողներին սպասում են մրցանակներ։ Ծրագրվում են հանդիպումներ արցախյան պատերազմի վետերանների ու 2016-ի ապրիլյան պատերազմի մասնակիցների հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ