News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Պետք է լինի մի փաստաթուղթ, որում շարադրված կլինի «Ազգ-բանակ» գաղափարի հայեցակարգը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 20-ին, «Ազգ-բանակ-2017» համաժողովին իր ելույթում նշել է Հանրային խորհրդի նախագահ, պաշտպանության առաջին նախարար Վազգեն Մանուկյանը:

«Նախ պետք է հստակ ձևակերպվի` ինչ անհրաժեշտություն կա, որ մենք ուզում ենք անցնենք այդ գաղափարին: Կարծում եմ` շատ վտանագվոր կլինի, եթե դա պատճառաբանվի միայն Ղարաբաղով, որովհետև կգտնվեն մարդիկ, ովքեր կասեն` Ղարաբաղը տանք` հանգիստ ապրենք: Պետք է հասկանանք, որ մենք շրջապատված ենք կոնֆլիկտներով», - ասաց Վազգեն Մանուկյանը:

Երկրորդ գլխավոր հարցը, ըստ Մանուկյանի, մոտիվացիան է. «Մենք պատերազմի ժամանակ, որ հաղթեցինք մեծ մոտիվացիա ունեինք, շարժումից հետո համոզված էինք, որ մեծ նպատակներ ունենք, իսկ այսօր, ինձ թվում է՝ մոտիվացիան էապես նվազել է»:

Վազգեն Մանուկյանը կարծիք հայտնեց, որ մարդիկ պետք է սիրեն հայրենիքը և հպարտ լինեն, որ հայ են. «Պետք է լինի հասկացողություն, որ ես թիմի անդամ եմ  և այդ թիմն արդար է: Ծայրահեղ լիբերալիզմը չի նպաստելու «ազգ-բանակ» ստեղծելուն: Երբեմն տպավորություն է, որ իշխանություններին ու օլիգարխներին է պետք, որ մենք լինենք ազգ-բանակ, գնանք զոհվենք: Մարդկանց մեջ պետք է լինի հասկացողություն, որ պտուղները հասանելի են լինելու բոլորին»:

Հանրային խորհրդի ղեկավարը նշեց, որ ճիշտ չէ մարդկանց շատ վախեցնել. «Եթե մենք շատ վախեցնենք մարդկանց, ասենք, որ մեզ սպանելու են, ջարդելու են` մարդիկ կասեն, է կթողնեմ կգնամ Ֆրանսիա հանգիստ կապրեմ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ