News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Time պարբերականը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկա Թրամփին եւ նրա ամուսնուն՝ Ջարեդ Քուշներին ներառել է 2017 թվականի աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում, հաղորդում է Gazeta-ն։

Թրամփն ու Քուշները, որոնք պաշտոններ են ստացել երկրի նախագահի վարչակազմում նրա ընտրվելուց հետո, հայտնվել են «Պիոներներ» կատեգորիայում։

Նույն խորագրի ներքո են հայտնվել նաեւ դերասանուհի ու հաղորդավարուհի Սամանտա Բին, երաժիշտ Chance the Rapper-ը, դերասանուհի Կոնստանս Վուն, փաստաբան ու քաղաքական գործիչ Բոբ Ֆերգյուսոնը, հետազոտող ու խաղերի մշակող Դեմիս Հասաբիսը, խառը մարտարվեստի մարտիկ Քոնոր Մաքգրեգորը եւ այլն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ